Ընտանիքի հայրը պատերազմի սկսման առաջին իսկ րոպեից շտապել է Քարվաճառ․ այդ դիրքերը տարիներ շարունակ նրան է վստահված եղել

Պատերազմը մեր կյանքը բաժանեց 2 մասի․ մինչ պատերազմը և նրանից հետո։ Արհավիրքից հետո կյանքը մոխրագույն է, կյանքի ողջ գույները մեր տղաներն իրենց հետ վերցրեցին։ Այսուհետ յուրաքանչյուր օրվա համար շնորհակալ ու երախտապարտ պետք է լինել հենց նրանց։

Նրանց, ովքեր կյանքը չխնայեցին հայրենիքի համար ու մեզ հայրենիք նվիրեցին։ Ճանաչենք նրանց անուն առ անուն ու հավետ պահպանենք նրանց հիշատակը։

Նրանց անունները սերնդեսերունդ փոխանցենք, որ հավերժանան ու նրանց անունով ու սխրանքով կերտենք մեր հայրենիքը, քանզի նրանց պարտք ենք կյանք ու հայրենի՝ հզոր հայրենիք։ Այսօր պատմելու ենք անմահացած հերոս Անտոնյան Անտոնի մասին։ Մայորը ծնվել է 1984 թ., ք. Աբովյանում։ Քսան տարի կանգնած ե եղել հայրենիքի ու բանակի  կողքին։

Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնարանի, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ է եղել։ Պատերազմի սկսման պահից շտապել է առաջնագիծ և լծվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Թեժ մարտեր է վարել Քարվաճառում, որտեղի դիրքերը տարիներ շարունակ վստահված է եղել իրեն։

Ուներ հրաշալի ընտանիք , հիանալի հայր էր, ամուսին, քաղաքացի ու մարդ։ Հիշատակդ հավերժ, քաջարի հերոս․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!