Ընտանիքը տղամարդուն 17 տարով փակել է նկուղում՝ Երբ նրան գտան, բոլորը ապշած էին

Չինաստանում զարմանալի դեպք է հրապարակվել, որի մասին լուրը տարածվել է բոլոր սոցիալական ցանցերում։ Ընտանիքը տղամարդուն 17 տարով փակել է նկուղում, ինչի հետեւանքով նա լիովին կորցրել է բանականությունը։

Տղամարդը ապրում էր շատ աղքատ միջավայրում, այդ պատճառով նրա ընտանիքը չգիտեր, թե ինչպես պետք է պայքարել հիվանդության դեմ, որով տառապում էր տղան: Նրանք երկար տարիներ պահում էին տան նկուղում։ Նա լիովին մեկուսացվել էր արտաքին աշխարհից և միայն 17 տարի անց կարողացել է տեսնել արևի լույսը։

Երեխա ժամանակ Սյու Գոֆան «խնդրահարույց երեխա» էր: Նա հիստերիկաներ ուներ, որը ոչ ոք չէր կարող բացատրել, նրա բնավորությունն ավելի անկառավարելի էր դառնում, բայց իր աղքատության պատճառով նրա ընտանիքը չէր կարողանում մասնագետից օգնություն խնդրել։

Նա Չինաստանի հարավում գտնվող աղքատ քաղաքի բնակիչ է եղել։ Նրա ընտանիքը ոչինչ չգիտեր հոգեկան հիվանդությունների մասին, նրանց հետաքրքրում էր միայն մեկ բան՝ որդին պետք է աշխատի և գումար բերի տուն։ Տարիներն անցնում էին, երիտասարդն ավելի էր վատանում: Նա մի քանի անգամ հարձակվել է հարևանների վրա, իսկ մի անգամ հրկիզել մի քանի հարևան տներ, այդ պատճառով, երբ նա դարձավ 39 տարեկան, նրան փակել են տան նկուղում։

«Մենք ցանկանում էինք նրան հիվանդանոց ուղարկել բուժման համար, սակայն արժեքը շատ բարձր էր, քան մենք կարող էինք մեզ թույլ տալ», – պատմում է նրա ավագ եղբայրը: — Մենք կերակրում էինք նրան եւ օգնում էինք բնական կարիքները հոգալ, քանի որ նա շղթայված էր:”

17 տարվա բանտարկության ընթացքում նրա հոգեկան վիճակը զգալիորեն վատացել է։ Հարեւանները, որոնք արդեն մոռացել են նրա նախկին արարքների մասին, որոշել են այդ գործը հրապարակել։ Տեղի հիվանդանոցի ներկայացուցիչներն արձագանքել են նրանց խնդրանքներին եւ գնացել նշված հասցեով, որտեղ էլ հայտնաբերել են տղամարդուն։

Բժիշկների միջամտության շնորհիվ հիվանդը վերջապես կկարողանա ստանալ անհրաժեշտ բուժում եւ հեռանալ այն անմարդկային պայմաններից, որոնցում նա ստիպված էր ապրել այս բոլոր տարիներին: Բժիշկները պնդում են, որ բուժումը կլինի անվճար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!