Ընկերները մինչև վերջին շունչը պաշտպանել են հայրենի հողը և կողք կողքի անմահացել

Պահի խաղաղությունը նվիրեցին երեկվա ընկած տղաները։ Իրական նվիրյալները, որ չխնայեցին ամմենաթանկը՝ կյանքը։ Հազարավոր տղաներ ընկան, որոնք լույսի էին նման։ Լույս, որ կոչված է խավարը ցրելուն։ Մխրճվեցին խավարի մեջ և շուրջբոլորը լուսավորեցին։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։

Անգիր իմանանք տղաների ազգանվեր, անձնուրաց գործը, որ սերնդեսորունդ պատմենք ու հավերժացնենք հերոսական անունները։ Անի Քոչարը իր օգտահաշվում անդրադարձել է հերոսացած Դավթին։ Դավիթ Գիգորյանը ծնվել է 2000 թ., գյուղ Սարդարապատում։ Ավարտելով միջնակարգ կրթությունը՝ ուսումը շարունակում է տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում։

2019-ին մեկնում է ծառայության ։Գյումրու ուսումնական զորամասում անցել է 6-ամսյա սերժանտական դասընթացներ, որի ավարտին արժանացել է կրտսեր սերժանտի կոչման, ապա ծառայել է Հադրութում։ Զինվորական ծառայությունը հիանալի է կատարել և արժանացել է սերժանտի, իսկ հետո ավագ սերժանտի կոչման։

Հակատшնկային ֆագոտի հաշվարկի հրամանատար էր։ Պատերազմում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել․ խոցել է տասնհինգ տшնկ և 1 միավոր ՀՄՄ և Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է Արցախի հերոսի կոչմանը: Այնուհետև խnցած տшնկերի թիվը դարձրել է տասնութի, նաև տոսսեր եւ ՀՄՄ-ներ։ Ընդհանուր՝ քսանհինգ զրшհատեխնիկա):

Պատերազմի ամբողջ ընթացքում Դավթի հետ միասին կռին է տվել ընկերը՝ Կարեն Բադոյանը, ով նույնպես բազմաթիվ տшնկեր է խnցել։ Կարենի վերջին խոսքերն են եղել․ «Եթե Դավիթը զnհվի, ես ամբողջ կյանքս մեղքի զգացումով կապրեմ»: Ընկերները մինչև վերջին պահը թեժ պայքար են մղել հանուն հայրենի հողի ու ջրի և միասին էլ անմահացել են նոյեմբերի 2-ին։ Դավիթը 3 ընկերների հետ ընկել է՝ կյանքը տալով հայրենիքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: