Հաճախ քաղցած չես լինւոմ, սակայն որևէ համով, հետաքրքիր ուտեստ անպայմանորեն կհամտեսեիր։ Նման իրավիճակներում կարող եք պատրաստել այս հրաշալի դեսերտը։ Պատրաստվում է անչափ արագ և ընդամենը երկու բաղադրամասով։
Անհրաժեշտ է՝
Բուսայուղ — 1 ճ․գ
Սև դառը շոկոլադե սալիկ — 1 սալիկ
Կաթնային շոկոլադե սալիկ — 1 սալիկ
Խտացրած կաթ — 1 տուփ
Այն ձևամանը, որում նախատեսել եք մատուցել դեսերտը, պատել բուսայուղով, ապա վրան դնել յուղաթութ և պատել բուսայուղով։ Մանրացնել շոկոլադե սալիկները։
Այլ տարայում լցնել խտացրած կաթը, որի մեջ էլ անհրաժեշտ է լցնել մանրացված շոկոլադե սալիկները և եփել ցածր կրակի վրա և 5-6 ր․ անդադար խառնելով։ Ստացվածը լցնել ձևամանի մեջ, հավասերեցնել և 1 ժամով տեղափոխել սառնարան, որից հետո բաժանել մասերի տաք, չոր դանակով։ Եվ վերջ։
Հաշված րոպեների ընթացքում կարող եք հյուրասիրել հյուրերին և մեկ բաժակ սուրճի հետ վայելել ազատ ժամանակը ընկերների հետ։ Նկատառում․ընտրեք այնպիսի շոկոլադներ, որ քաղցրի պարունակությունը հնարավորինս քիչ լինի։