«Ընդամենը տասը ժամում, առանց նշանակալի կորստի, անցավ Ուկրաինայի կեսը․․․»

Էդուարդ Մանվելյանը գրում է․ «Ընդամենը տասը ժամում, առանց նշանակալի կորստի, անցավ Ուկրաինայի կեսը։ Յութուբյան ուղիղ եթերներում, ուկրաինական շատ զորամիավորումներ ուղղակի սպիտակ դրոշով են դիմավորում ռուսին։

Սա դեմոնստրացիոն քայլ էր՝ շախ, բայց դեռևս չկա մատ, ու հայտնի էլ չէ, թե ով է մատով ավարտելու, բայց․․․ Ընդամենը տաս ժամ ու՝ կեսն անցավ, բա քառասունչորս օր՝ նույն սարսափելի ու գերժամանակակից զենքերի տակ, թվով էլ՝ առնվազն հարյուրապատիկ քիչ, միամիտ ու լրիվ բարուրոտ երեխեք՝ անմորուս, անթրաշ, անվարժ, կանգնեցին ու ընկան․ համեմատությունները թող տեսնեն ուկրաինական պետական դիրքորոշում տվող անձինք, ովքեր էրդողանի կտերին վազելով՝ դուրս եկան Արցախի ու մեր երեխեքի դեմ՝ ֆոսֆորով վառելօվ նրանց։

Առավել ուշադիր լինեն բայդենիստ ու արևմըտիստ հայությունը, ովքեր այսօր նույն ՑՌՈւ-ի դուդուկն են նվագում Հայաստանում, դուք էլ հազարներով դրանց լայքում եք․ անուններ չեմ տա։

Որ լեզվով էլ հնարավոր կլիներ ասել՝ երկրների միջև չկա ու չպետք է լինի բարեկամական կոչված կապը, իրեն հարգող ու իր ժողովրդին սիրողը կգնա ազգային շահի հետևից, եթե այդպիսին կա գծված ու պատկերացնելի — շոշափելի է։ Երկու կողմերից էլ կռվող ազգությամբ հայերը դեռ պետական դիրքորոշում չէ։

Պետականն էն էր, որ վրաց-ռուսական պատերազմի ժամանակ ՀՀ օդային տարածքը ռուսն օգտագործում էր վրացի սպանելու համար, իսկ հայերը՝ էլի կոմպի առաջ վայ վույ էին անում։ Պետականն էն էր, որ նույն զելենսկին, ընտրելով թուրքական կուտը, զինեց ադրբեջանին՝ հանուն իր ազգային շահի, որի հետևանքով վառվեցին ողջ-ողջ մեր երեխեքը։

Պետականն էն էր, որ էսքան խայտառակ վիճակից հետո, երբ հայ-ադրբեջանական բախումից շահեցին ռուսն ու թուրքը, արայիկը հինգ րոպե հետո բոռաց՝ կեցցես լադիմիրիչ ջան, դրանց հասնում ա։ Էս ուկրաինացիք էլ կերան բայդենների ու մակրոնների կուտը, գումարած՝ էրդողանի կօմբի կերը, իսկ ռուսն արդեն ոչ թե ուժից, այլ վախից գնաց ցուցադրական պատերազմի։

Դռան վրի հարևանների մեջ պետք էր դաշնակից փնտրել, բայց երեսուն տարի ոչ վրացուն կարողացաք վերբովկա անել, ոչ պարսիկին, ով կարող էր որոշիչ լինել էս խայտառակ մեր վիճակում։

Սիրելի մարդ, երբ բազմահարկ շենքի բակում տուրուդմփոց ա, ըստ հայկական մշակույթի՝ 98 տոկոսը լցվում է ներքև, ու միայն երկու տոկոսն է բարձրանում կտուր՝ վերևից նայելու ու հասկանալու՝ մուտիլովչիկները խնդում են և օգտվում, երբ ամբոխները խժռում են իրար»։

Понравилась статья? Поделиться с друзьями: