«Ընդամենը ուզում եմ ներում խնդրել․ այո՛, ընդամենը ներում ձեզ չգնահատելու, ձեր կողքին չլինելու համար․․․»․ Անահիտ Մութաֆյանի շնորհավորանքը Կարեն Կարապետյանին

Այսօր՝ օգոստոսի տասնչորսին, Կարեն Կարապետյանի ծննդյան օրն է։ Եվ այս առիթով դերասանուհի Անահիտ Մութաֆյանը համացանցային իր տիրույթում հանրայնացրել է քաղաքական գործչի լուսանկարը և կից հանդես եկել ջերմագին շնորհավորանքով և բարեմաղթանքներով, ինչպես նաև ներողություն խնդրել ժամանակին նրանց չհասկանալու և չգնահատելու համար։

Անահիտը գրել է․ «Բազմաթիվ բառեր, բարեմաղթանքներ են պտտվում գլխումս։ Ուզում եմ գրել, շնորհավորել, բայց չի ստացվում ընդամենը ուզում եմ ներում խնդրել։

Այո՛ ընդամենը ներում ձեզ չգնահատելու, ձեր ուժը չհասկանալու, քաղաքական կեղտոտ խաղերի մեջ ձեզ հասցեագրված վիրավորանքների ու զրպարտությունների համար, ստի ու չարության համար։

Ներեք մեզ, ներեք ձեր կողքին չլինելու համար, ներեք ձեր՝ գիտնականի հոգին չհասկանալու համար։ Ներեք…Ներեք մեզ քաղաքական կեղտոտ գցոցու համար ներեք։

Շնորհավոր ծնունդդ Պարոն Կարապետյան, շնորհավոր ծնունդդ լավ մարդ, շնորհավոր ծնունդդ հող ու ջուրդ ամեն ինչից վեր դասող մարդ։ Աստղաշենի աստղերը չեն թողնի խամրես, միշտ ժպտա ժպիտն ու երջանկությունը սազում է քեզ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: