Էրիկի աննկարագրելի գեղեցիկ երգն ու տեսահոլովակը․ պրեմիերա

Ահա և եկավ Էրիկի նոր հոլովակների շարքը։ «Իմ ու քո»-ն առաջինն էր։ Բալլադը անչափ գեղեցիկ է։ Էրիկը նստած է սինթեզի մոտ ու սկսում է նվագել։ «Իմ ու քո»-ն որակյալ աշխատանք է ստացվել, քանզի պրոֆեսիոնալներ են ներգրավված կլիպի ստեղծման մեջ։

Երաժշտությունը՝ հենց Էրիկինն է, տեքստը Գրիգորինը Կյոկչյանին։ Ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, ում հետ հիմնականում Էրիկը աշխատում է։ Երաժշտական պրոդյուսերն է Էրիկի Մարտին Միրզոյանը։ Հոլովակը շատ պարզ կադրերով է հավաքած։ Հիմնականում սինթեզի տեսարաններ են։ Էրիկը սպիտակ շապիկով է, սև մոդայիկ, կարճ շալվարով։

Ամենը շատ պարզ է։ Էրիկի ալբոմը շուտով մոտենում է, այն կոչվելու է #սիրոպանդեմիա , որտեղ ներառված են լինելու բալլադային, մեղմային երգեր։ Սա արդեն ձեռագիր է որպես Է։

Կարապետյանի համար ու ակնհայտ է, որ դա ընկալվում է ունկդրի կողմից։ Նոր է կլիպը յութուբում, բայց սկսել է հավաքագրել դիտումներ ու վստահաբար դրանք շատ են լինելու ու քոմենթներ, տարածումներ ևս։

Понравилась статья? Поделиться с друзьями: