Երեկ շատերին զարմացրեց Թուրքիայի նախագահի կողմից կատարված փոփոխությունը։ Փոփոխությունն այն մասին է, որ Էրդողանը փոխել է երկրի անվանումը։
Նախագահի հրամնագիրը ենթադրոմ է՝ արտերկների հետ ունեցած փոխհարաբերություններում թղթաբանության մեջ թուրքական երկիրը պետք է գրառվի հետևյալ կերպ՝ Türkiye, նախկին՝ Turkey-ի փոխարեն։
Այս փոփոխության պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ նոր, փոփոխված ձևը առավել խորը կարտահայտի թուրք ժողովրդի մշակութային արժեքները։
Նման մոտեցումը ազգությամբ տարբեր օգտատերերի համար զավեշտալի է ընդունվել։ Նրանք տարբեր հարթակներում կատակել են, ապա նշել, որ Թուրքիայի նախագահն ընդամենը ցանկություն է ունեցել փոխել երկրի անվանումն այն բանի համար, որ նախկին ձևը անգլերենից թարգմանաբար նշանակում է հնդկահավ։
Եվ ահա վերջապես այլևս չի կիրառվի Turkey ձևը։ Հրամագրով կատարված փոփոխության պաշտոնական պատճառաբանության մեջ ընդգծվում է՝ փոփոխությունը համակարգային քայլ է․ այն աշխարհին առավել լավ ցույց կտա թուրք ժողովրդի մշակույթը և արժեքը։