Ղեկավարները, հատկապես երկրի առաջնային դեմքերը, գտնվում են մեծ ուշադրության կենտրոնում և նրանց կատարված յուրաքանչյուր քայլ, շարժում, ժեստ հաճախ կապվում են այլ բնույթի խոսակցությունների հետ։
Երբեմն բարձր մակարդակի հանդիպումներից սկանդալային տեսանյութեր են տարածում գտնում և ամիսներ շարունակ քննարկվում և քննադատվում։ Որքան էլ գիտակցենք, որ ղեկավարը նախ անհատ է և սխալական է, միևնունն էլինո ւմ են պահեր, որոնք լիաթոք ծիծաղ են առաջ բերվում։
Այս անգամ թիրախավորվել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը հանդիպում է ունեցել Անգոլայի նախագահի հետ։ Հանդիպման մի հատված քննարկումների ալիք է բարձրացրել։
Բանն այն է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման ժամանակ քչփորել է քիթը և անգամ քնել հանդիպման ընթացքում։ Այն մի փոքր է տևել, սակայն հասարակության աչքից, բնականաբար, չի վրւպել։ Թուրք նախագահի արարքը հանրության ծիծաղն է առաջացրել։
Նրան ծաղրում են մի շարք երկրներում։ Իսկ թուրքական համացանցային հարթակներում թուրք հանրությունը գրառումներ է կատարում այն մասին, որ նախագահը խայտառակում է թուրք ազգին։ Սկանդալային տեսանյութը՝ կից։