Անահիտ Մութաֆյանն ինչպես հայտնի է հաճախ է համացանցում կատարում քաղաքական բնույթի գրառումներ։ Նա քննադատական մոտեցում ունի ներկայիս իշխանությունների նկատմամբ։
Բոլորին է հայտնի, որ նախընտրական շրջանում դերասանուհին աջակցում էր Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած կուսակցությանը։
Նրա հետևորդները, սակայն, նկատել են, որ վերջին օրերին Անահիտը քննադատական գրառումներ է կատարում «Հայաստան» դաշինքի անդամներից մեկի վերաբերյալ, սակայն անուններ չի հնչեցերել։ Այս անգամ դերասանուհին մի լուսանկար է հրապարակել, որտեղ Արթուր Դանիելյանը Նիկոլ Փաշինյանի հետ է։
Կից գրառման մեջ նշել է, որ ժամանակին նրանք մտերմիկ հարաբերություններ են ունեցել։ Անահիտը մասնավորապես գրել է․ «Դանիելյան Արթուրը իր ֆբ գլխավոր նկար է դրել մի նկար, որն իր կարծիքով «սենսացիոն» է։
Բնականաբար ես իմ ֆբ էջի գլխավոր նկարը չեմ փոխի, իմ սիրուն նկարները չեմ հանի, բայց էս նկարը կդնեմ ուղղակի էջիս։ Ճիշտ ա գինի չկա, բայց մտերմություն կա։ Հ.Գ Բա էս ոնց մեկից արձակուրդից հետ եկաք տղերք»։