«Էս ինչ լավն եք, ես ձեր ցավը տանեմ․․․». Դավիթ Ամալյանի նվերը Զինվորի տանը և տղաների անակնկալը՝ Ամալյանին․ տեսանյութ

Արմեն Մուրադյանը հերթական գեղեցիկ պահն է հանրայնացրել Զինվորի տնից։ Նա հրապարակել է մի տեսանյութ, որից հասկանալի է դառնում, որ տղաներին հյուրընկալվել է Դավիթ Ամալյանը։

Նա տղաների օրը լցրել է հետաքրքրական րոպեներով և օրվա մի քանի ժամը հետաքրքիր պահեր պարգևել տղաներին։ Դավիթը ինքն էլ հերոս է։ Նա արդեն մեկ տարուց ավելի է, որ առանց որդու է ապրում։

Հերոս պետք է լինել, որպեսզի կարողանաս դիմանալ որդու կորստյան ցավին։ Կարոտ, որ սահման չունի, այն երբեք չի վերջանա։ Հերոս ծնողները դատապարտված  են հետագա կյանքն ապրել ցավն ու վիշտը հոգում և սրտում։

Դավիթը հրաշալի կատարումով է հանդես եկել։ Նա նաև իր խոսքում նշել է, որ տպավորություն ունի, որ ոչ թե երգում է, այլ աղոթում, քանի որ  մաքուր ու զուլալ զգացողություն է ստանում նման միջավայրից։


Երգչի որդին Վարդան Ամալյանն է, ով ընկավ հանուն հայրենիքի։ Զինվորի տան բնկակիչները նաև անակնկալ մատուցեցին Դավիթ Ամալյանին՝ նվիրելով իրենց ձեռքի աշխատանքներից։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!