Երեկ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության բաժնի պետ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր՝ ինչպես են Արշակունյաց պողոտայում խոշոր բեռնատարով աղբը բերել ու թափել փողոցում։
Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը, անդրադառնալով այդ միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չեմ դադարում զարմանալ… Էս ի՞նչ արգանդ ա այսքան տականք ծնել: Սրանց ո՞նց հայ անվանեմ… Սրանց ամբողջ ցեղին հացի փոխարեն այս աղբող է պետք կերակրել… Գետինը մտնեք: Լափը պակասե՞լ ա, տեղներդ չեք գտնո՞ւմ: Հրե՛ն, Նուբարաշենը մոտ ա…»:
Մի այլ ականատեսի ամսի 11-ին, Ամիրյան Պրոսպեկտ խաչմերուկի կանգառում ու հարակից տարացքում բմբուլներ էին թափված, այո ճիշտ հասկացաք սովորական թռչնի բմբուլներ, այնքան շատ, որ մայթերից քամին դեպի փողոց էր քշում ու տարածում։ Մարդիկ զարմացած իրար երես էին նայում, թե էս ինչ է և ինչու?
Հարգելիներս հիշեք բումերանգի էֆեկտը․․․