«էսօր 3 ձվով ձվածեղ կերա, հիմա կանչել են ԱԱԾ․․․» դերասան Անդրանիկ Հարությունյանի գրառումը

Առջևում զատկական կարևոր ու շատերի համար սիրելի տոնն է, իսկ շուկայում արդեն տևական ժամանակ է, ինչ ձվերի գնային որոշակի աճ է նկատվում։ Այս մասին խոսակցությունները թեժացել են հատկապես Զատկի նախօրյակին։

Բացի մտահոգությունները, քննադատությունները, հնչում են նաև հումորային մեկնաբանություններ ձվի գնի թանկացման հետ կապված։ Բնականաբար, հումորային մեկնաբանությունները չեն շրջանցում նաև մեր հայտնի հումորիստները։

Դերասան, հայտնի հումորիստ Անդրանիկ Հարությունյանն իր սոցհարթակում կատակային բնույթի հրապարակում է արել՝ ակնարկելով ձվի գնի թանկացման հարցը։ Նա գրել է հետևյալը․ «էսօր 3 ձվով ձվածեղ կերա, հիմա կանչել են ԱԱԾ եկամուտս թաքցնելու ու հարկերից խուսափելու մեղադրանքով»։

Դերասանի հումորային հրապարակման թեման շարունակել են շատ օգտատերեր՝ մեկնաբանություններում հումորային հավելումներ անելով Ա․ Հարությունյանի գրած կատակին։

Նշենք, որ օրեր առաջ դերասանն արժանացել է Տարվա լավագույն սիտքոմային դերասանի կոչմանը, ինչի համար հատուկ շնորհակալական հրապարակմամբ է հանդես եկել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!