Սիրված ու հանրահայտ երգիչ Սևակ Ամրոյանը, որ նախատոնական օրերի մեկնարկից առաջ որոշել էր ընտանիք կազմել, արդեն ամուսնացած մարդու կարգավիճակով տոնական ամանորյա օրերին եղել է Մոսկվայում, որտեղից մոսկովյան բարևներով լուսանկար է տեղադրել։
Վերջերս Սևակը մեկ այլ լուսանկար է տեղադրել, որտեղ ինքն է տոնական հագուստով։ Լուսանկարին կից Սևակը գրել է, որ ինքը քավոր է։
Երգչին շատ օգտատերեր գովել են և արժանի համարել քավորի պատվին։ Օգտատերերից մեկն էլ հարցրել է, թե ուր է նրա կինը։ Այս մեկնաբանությանն արձագանքնել է անձամբ Սևակի կինը՝ Լուսինեն, գրելով՝ «այստեղ»։
Երգիչը օրեր առաջ էլ նշանավորել է իր և սիրելի կնոջ միության մեկամսյակը՝ տեղադրելով իրենց ջերմ ու ռոմանտիկ լուսանկարներից մեկը։
Սևակն այդ լուսանկարին կից գրել է այսպիսի կարճ մեկնաբանություն․ «Դու հնազանդ՝ ես տեր․ մեկ ամիս միասին»։ Այս լուսանկարը ևս ջերմ արձագանքների է արժանացել։