Եվ այս օրերին, երբ հայրենիքն ապրում է իր ծանրագույն օրերը, հայ հազարավոր մայրեր նույնպես ապրում են իրենց ծանրագույն ու ծանորությանը վերջ չունեցող օրերը։ Կարին Տոնոյանը մի գրառում է կատարել, որն ասես բոլոր որդեկորույս մայրերից լինի գրված։
Նա մասնավորապես գրել է․ «Կարոտս…. կամաց-կամաց մթագնում է ամեն ինչ…… ո՞ւր ես… քո, միայն քո կարիքն ունեմ, որ կռիվս ամբողջանա….. Էսպես նվաստացած ապրելն իմը չի, Մե՛ն… անճար, անզոր ապրելն իմը չի, Մե՛ն….. փոթորիկ եմ ուզում, վրեժի փոթորիկ, Մե՛ն……
Արեգա սարից ցած իջիր, իմ ճախրող արծիվ….. Տղերքին ասա՝ հույսս միայն դուք եք, թե կաք, ոտքի հանեք էս անտերացած, էս անշնչացած ժողովրդին…… Դուք հիմա մեզանից կենդանի եք, Մե՛ն, նրանք, ովքեր ապրեցին, իրականում կենդանի մեռելներ դարձան….չկան…. հող հանձնածի վրեժ չկա…. ընկերոջ վրեժ չկա, Հայրենիքի վրեժ չկա, չկա….. լուռ են բոլորը……
գոնե դուք շարժվեք, ժայռեր պոկոտեք տեղերից, հողմեր արարեք և ձեր գերբնական ուժով գոնե հասկացրեք այս ժողովրդին՝ այսպես նվաստացած, ստորացած ապրել չի կարելի։
Ուզեք, թե չուզեք, բոլորս այսօր Նիկոլի կամայականության ստրուկներ ենք դարձել…… մեծ-մեծ խոսելով չի.տքի՛ ելեք՝ մեկ-մեկ՝ փշրելու Նիկոլի ստրուկի մեր այս զզվելի կարգավիճակը…..»։