Էսկիմոյի պատրաստման ամենահամեղ և ամենահեշտ բաղադրատոմսը․ պատրաստեք և կհամոզվեք

Պատրաստեք աներևակայելի համեղ տորթ Էսկիմո մեր առաջարկած բաղադրատոմսով, որի պատրաստման համար հատուկ կարողություններ և ջանքեր հարկավոր չեն։ Շոկոլադային շերտերն անհավանական համով և փափուկ կստացվեն։

Հարկավոր է՝

Խմորի համար՝

Հավկիթ — 4 հ․

Շաքարավազ — 180 գ

Ջուր — 100 մլ

Ալյուր — 130 գ

Փխրեցուցիչ — 1 թ․ գ․

Կակաո — 2-3 ճ․ գ․

Կրեմի համար՝

Հավկիթ — 2 հ․

Շաքարավազ — 60 գ

Խտացրած կաթ — 0,5 բաժակ

Վանիլ

Ալյուր — 3 ճ․գ․

Կաթ — 250 մլ

Կարագ — 250 գ

Խմորի շերտերը թրջելու համար՝

Կաթ — 200 մլ

Շաքարի փոշի — 2 ճ․գ․

Ջնարակի համար՝

Կակաո — 3 ճ․գ․

Շաքարավազ — 3 ճ․գ․

Թթվասեր — 3-5 ճ․գ․

Կարագ — 50 գ

Սպիտակուցներն ու դեղնուցներն իրարից զատ հարել, շաքարավազի ուղիղ կեսը լցնել սպիտակուցին, իսկ մյուս կեսը՝ դեղնուցի և շարունակել հարել մինչև կստացվի պինդ զանգված։ Դեղնուցներին ավելացնել ջուրը և խառնել։ Սպիտակուցային զանգվածը հարելու ընթացքում դանդաղորեն լցնել դեղնուցային զանգվածը և հարել այնքան ժամանակ, մինչև կստացվի համասեռ զանգված։

Ալյուրը, փխրեցուցիչը և կակաոն անցկացնել մաղով և ավելացնել խմորին։ Խառնել մինչ համասեռ զանգվածի ստանալը։ Յուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ լցնել խմորը, թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ մոտավորապես 30 րոպե։ Կրեմի համար հավկիթները շաքարավազի հետ խառնել,ավելացնել խտացրած կաթը, վանիլը, ալյուրը և խառնել, ապա քիչ-քիչ ավելացնել կաթը անդադար խառնելով։ Ապա խառնելով եփել, որից հետո սառեցնել և հարած կարագի հետ լավ խառնել։

Պատրաստի խմորը մեջտեղից կիսել, շաքարի փոշին խառնել կաթի հետ և թրջել խմորի շերտերը։ Շերտերը միացնել իրար՝ քսելով կրեմը։ Լավ կլինի տորթն այս փուլում մի քանի ժամով դնել սառնարանում , որից հետո անցնել ջնարակի պատրաստմանը․ կակաոյին ավելացնել շաքարավազը, կարագը և թթվասերը ու եփել՝ անդադար խառնելով։ Հովացած ջնարակը լցնել տորթի վրա։ Ամենհամեղ Էսկիմոն պատրաստ է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!