«Էն, ինչ որ անում էին մեր հանդեպ ուղղակի բարոյականությունից զուրկ է․ գիշատիչների պես էին հարձակվել մեր վրա»․ Լենա Նազարյան․ տեսանյութ

«Հարցեր Ց պահնաջ» հաղորդման հյուրը Լենա Նազարյանն էր։ Հաղորդման սկզբում Նազարյանն արդարացրեց Փաշինյանի՝ «գերիները կներեն, եթե երկու ամիս ավել մնան գերության մեջ» արտահայտությունը։

Այն բավականանչափ քննարկվել, վերլուծվել և քննադատվել է և շարունակվում է քննադատվել։ Լենա Նազարյանը պնդում է, որ գերիների երկար մնալը ամենևին Փաշինյանի և իր թիմի ցանկությունը չէ։

Նշում է, որ ծնողների չափ ցանկանում են, որ վայրկյան առաջ նրանք վերադառնան։ Լենա Նազարյանն ասել է, որ դիվանագետներ են աշխատում գերիների վերադարձի հետ կապված։ ՔՊ անդամն ակնկալում է, որ Հայաստանի քաղաքական, հասարակական և մեդիա բոլոր ուժերը իրենց կարողություններն ուղղեն աշխարհին հորդորելու, որ Ադրբեջանին ստիպեն վերադարձնել  գերիներին։

Մարիամ Բարսեղյանը հարց ուղղեց Լենա Նազարյանին, թե ի՞նչ փաստաթղթի մասին է խոսել Արա Այվազյանը, որը չստորագրելու համար հրաժարական տվեց։

Նազարյանը պատասխանել է, որ չի կարող ասել, թե ինչ փաստաթղթի մասին է խոսել Այվազյանը, քանի որ նման փաստաթուղթ, որը պետական շահերին կարող է հակասել, ուղղակի գոյություն չունի։ Մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!