Ստյոպա Սաֆարյանը, ով քաղաքական վերլուծություններից զատ երբեմն անդրադառնում է նաև սոցտիրույթում ակտուալ մի շարք թեմաների, հերթական անգամ օգտատերերին գրավող մի գրառմամբ է հանդես եկել։
Նա գրել է, որ նախկին քաղաքական մի քանի գործիչներ ամիսներ շարունակ պնդում էին, որ ինքը կեղծ ֆեյսբուքյան էջ ունի, անգամ նշում էին, որ կեղծ էջով հանդես է գալիս նույն ինքը՝ երկրի Վրաչապետը։
Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Երբ Գեղամ Մանուկյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Անուշ Սեդրակյանը բողազով մեկ ամսով և տարով ճչում էին (ոմանք Ֆեյսբուքներում, ոմանք անգամ հեռուստաէկրաններից),
թե Ռեգինա Պրազյանը ես եմ, իսկ Արմեն Աշոտյանն էլ կին լրագրողի՝ Հելեն Մաննի հոդվածը վերագրել է Նիկոլ Փաշինյանին, հասկանում ես, որ էնքան խառն են տիկին և պարոն «էլիտաները», որ հաջորդ քայլում արդեն հավանաբար իրենց տեղը չբերեն։
Ինչ ասես տեսանք ու լսեցինք… Չգիտես ինչու հիշեցի, որ երեկ մի տեղ կարդացել էի, որ մի շատ խառն արգենտինուհի ինքն իր հետ ամուսնացել էր ու փոշմանել և երեկոյան բաժանվել…»։