Նաիրա Զոհրաբյանն այսօր իր օգտահաշվում հանրայնացրել է մայրիկի և դստեր լուսանկարը։ Քաղաքական գործիչը հրապարակումը կատարել է մայրիկի և դստեր ծննդյան օրվա առիթով։
Նաիրայի ամենահարազատ մարդկանց ծննդյան օրը նույն օրն է ։ Նա ինքն էլ զարմանում է, թե ինչպես է ստացվել, որ նրանք երկուսով նույն օրն են ծնվել։
Լուսանկարին կից Զոհրաբյանը գրառել է․ «Չգիտեմ ոնց է ստացվել, բայց մայրս ու աղջիկս ծնվել են նույն օրը՝ այսօր։ Համաստեղությամբ կարիճ են, էնպես որ իրենց հետ «էքշընը ու դրայվը» միշտ կա»։ Նաիրա Զոհրաբյանի ընկերները, հետևորդները նկատել են, որ դուստրն անչափ նման է մայրիկին։
Մի առիթով Նաիրան ասել էր, որ խուսափում է հարազատների, հատկապես դստեր լուսանկարների հրապարակումից, քանի որ չի ցանկանում ագրեսիվ հանրության զոհը դարձնել նրանց։
Քաղաքական գործիչը հաճախ է բողոքում հանրության մի մասի նման վերաբերմունքից։