Էմմին նոր տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել․ «Կամուրջներ»

Հայտնի երգչուհի Էմմին միառժամանակ դադար է վերցրել իր գործունեության ասպարեզում՝ ամբողջովին նվիրվելով իր ընտանիքի անդամներին, երկու տղաներին։

Էմմիին վերջին շրջանում հաճախ ենք տեսնում լուսանկարներում, սակայն նա մայրիկի մահանալուց հետո նոր ստեղծագործություններ չի կարողանում ներկայացնել։

Էմմին, լինելով նուրբ ու զգայուն հոգեբանություն, շատ ծանր է տանում ծնողների բացակայությունը և մինչ օրս էլ չի համակերպվում իր մայրիկի բացակայության հետ։

Ամերիկաբնակ երգչուհին, որ երկարատև դադար է վերցրել, նոր պրեմիերայի ներկայացմամբ է հանդես եկել։ Նա ներկայացրել է իր հայտնի «Կամուրջներ» ստեղծագործությունը նոր տեսահոլովակի միջոցով, որի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։

Բավականին հետաքրքիր լուծումներով տեսահոլովակը նկարահանվել է Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ և Գարիկ Բանդուրյանի խոսքերով ստեղծված գեղեցիկ երգի հիման վրա, որը Էմմին նորովի, նոր վոկալային լուծումներով է մատուցում։

 

Էմմի ներկայացրած նոր տեսահոլովակի պրեմիերային կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!