«Էլ ո՞վ ունի․․․» Արևիկ Ուդումյանը հրապարակել է քույրիկի լուսանկարը․ ահա թե ինչպիսին է նա

Հայտնի պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը, ով նաև որպես հաղորդավարուհի է հանրահայտ դարձել, շատ ակտիվ է սոցհարթակում։ Նա իր ակտիվությունը փորձում է այնպես կազմակերպել, որ զուգահեռ օգտակար տեղեկություն և հմտություններ է փոխանցում իկր հետևորդներին։

Արևիկը շատ անմիջական է իր շփումներում։ Նա խոսում է տարբեր թեմաների մասին, իսկ երբեմն էլ իրեն բնորոշ անմիջականությամբ պատմում է այս կամ այն ընտանեկան հանգամանքի մասին։

Նա կարող է անկաշկանդ զուհագեռներ տանել իր մայրիկի ու սկեսրոջ միջև՝ նրանց երկուսին էլ ըստ արժանվույն գնահատելով ու հարգելով։ Արևիկը կարող է խոսել նաև իր ընտանիքի տարբեր անդամների մասին՝ միաժամանակ խոսքը ինտերակտիվ եղանակով շարադրելով։

Նրա խոսակցության հերթական թեման իր գեղեցկուհի քույրիկն է։ Արևիկը տեղադրել է իր ու քույրիկի լուսանկարներից մեկը՝ հարցնելով, թե արդյոք էլ ով ունի իր քույրիկի նման մեծ սրտով, ուժեղ ու կրակոտ քույրիկ։

Նշենք, որ Արևիկի քույրիկը՝ Էլենը, արտաքնապես բավականին նման է Արևիկին։

Понравилась статья? Поделиться с друзьями: