Ալեքսանդր Բաբասյանը համացանցային հարթակում երբեմն կիսվում է իր մտքերով, մեջբերումներ կատարում գրողների հայտնի ստեղծագործություններից։
Դերասանն ունի իր լսարանը, որոնց մշտապես ներկայացնում է իր լուսանկարները, տեսանյութերը, որոնց միջոցով պատմում կամ ցույց է տալիս, թե ինչպես են անցնում իր օրերը, նկարահանումները և այլ մանրամասներ։ Այս անգամ Ալեքսանդրը աշխատանքային առօրյայից մի դրվագ է ներկայացրել, որին կից մեջբերել է Պարույր Սևակի բանաստեղծությունից մի հատված։
Նա մասնավորապես գրել է․ «Ես գիտեմ. կհանդիպենք դեռ, Եվ դու էլ ինձ կանես հարցում. «Էլ մի՞թե քո սրտում չկա Իմ հանդեպ ոչ մի զգացում»:
Չեմ դիմել ատամնաբույժի, Բայց հարցիդ պատասխանն ունեմ. «Ինչքան էլ թանկ բան է ատամը, Երբ փչանում է, հանում են — գցում»»։
Նրա հետևորդներից շատերն են համաձայնել մեջբերման հետ և նշել, որ կյանքն այդպիսին է՝ թանկ բանից մի օր հեշտությամբ կարելի է հրաժարվել։