Էլ հոգեվիճակ չկա, թարգում եմ ամեն ինչ ու գնամ․ ինչո՞ւ է նման գրառում արել Ռաֆայել Երանոսյանը

Օրեր առաջ հանրահայտ դերասան Ռաֆայել Երանոսյանի գրառումը մեծ իրարանցում առաջ բերել։ Դերասանը գրել էր, որ այլևս հոգեվիճակ չունի, ուզում է թարգել ամեն ինչ ու գնալ։

Շատերն այս գրառումը արտագաղթելու մասին ակնարկ ընդունեցին և հետաքրքրվեցին դերասանից, թե որն է նման տրամադրության պատճառը։

Դերասանը չի զլացել և բացահայտ ասել է, թե որնք է նման հուսահատական գրառման պատճառը։ Պարզվում է՝ պատճառը համացանցում մի տիկնոջ թողած մեկնաբանությունն է եղել։

Հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ արված համացանցային հրապարակման ներքո մի տիկին շնորհավորել էր Մոնթեի ծննդյան տարեդարձը՝ նրան անփորձանք ծառայություն և երկար կյանք մաղթելով։

Մի օգտատեր էլ Մոնթեի փոխարեն շնորհակալություն էր հայտնել անտեղյակ տիկնոջը։ Հենց այս մեկնաբանությունն էլ շատերի մոտ հուսահատական տրամադրություններ էր առաջ բերել։ Շատերն այս առիթով սկսեցին խոսել մարդկանց կրթական ցածր մակարդակի մասին։

Պարզվել է նաև, որ մեկնաբանություն գրող կինը երկար տարիներ բացակայել է հայրենիքից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!