Այսօր համացանցում անդադար քննարկվեց ու քննադատվեց Նիկոլ Փաշինյանի այն ելույթը, որի ժամանակ իբրև վարչապետը հայկական գյուղերն անվանել է ադրբեջանական անվանումներով։
Տեսանյութը, որն արագորեն տարածվում և տարբեր հարթակներում քննարկումների և քննադատությունների մեծ ալիք է բարձրացնում, կտրված է կոնտեքստից և հնչում են միայն այդ անունները։
Այս մասին համացանցային իր հարթակում գրառում է կատարել լրագրող, հաղորդավար Նանե Արզումանյանը, ով հորդորել է չլարել առանց այն էլ չափազանց լարված իրավիճակը։
Նանեն մասնավորապես գրել է․ «Իսկ գուցե դպրոցում պատմություն առարկան լավ ուսումնասիրեիք, իսկ գուցե հիմա հասկանաք, որ Էլվազլին կապ չունի Որոտանի, իսկ Չայզամին՝ Առաջաձորի հետ։ Զզվելի է, երբ լարված մթնոլորտում ավելի են լարում պրիմիտիվ մանիպուլյացիաներով…
Նիկոլի մեջ մինչև պուճուր ալիևին գտնելը, մեծ ալևին սպանեք ձեր գլխավոր դևի ներսում..ալիև ցիտեք ու ապրեք էլի, ձեզ համար ինչ տարբերություն, թե թուրքը որտեղ է, որովհետև հենց պատերազմ լինի՝ խալիների մեջ կփաթաթեք ձերոնց…»։