«Էլի նույն էշությունը չանես, նույն արկածախնդրությանը չգնաս, ա՛յ տղա, եթե պետք ա «ցավոտ փաստաթուղթ» ստորագրես․․․»

Արտակ Հարությունյանը գրում է․ «Պատերազմից անմիջապես հետո Նիկոլը խոստովանեց, որ եթե 1 տարի առաջ ստորագրած լիներ փոխզիջման փաստաթուղթը, հարցը լուծված կլիներ, իրավիճակն էլ անհամեմատ լավ, և «դա բացարձակ ճշմարտություն է» (մեջբերում)։

Մեկ այլ տեքստով խոստովանեց, որ ինքը չէր ստորագրում փաստաթուղթը, որովհետև իրեն կարող է դավաճան ասեին։ Հետո իհարկե միացավ ինքնապաշտպանական բնազդն ու սուտ-ստի հետևից, ինքնարդարացումներ, նախկին խոսքին հակասող խոսքեր և այլն։

Բայց իրականությունն այն է, որ կար պատերազմը կանխելու հնարավորություն, որը չի արվել բացառապես Նիկոլի սխալ հաշվարկի ու վախերի պատճառով։ Արդյունքում 1000-ավոր զոհեր ու վիրավորներ, փախստականներ, կորսված գույք, կորսված տարածքներ, այդ թվում էնպիսիք, որ երբևէ փոխզիջման քննարկման մաս չեն եղել, ջախջախված բանակ, այլ լիքը վնասներ։ Հիմա ինչի՞ եմ սա ասում։ Լեգիտիմությու՞ն ես ստացել։

Էսքանից հետո էդքան մարդ քեզ ընտրե՞լ ա։ Էլի նույն էշությունը չանես, նույն արկածախնդրությանը չգնաս, ա՛յ տղա, եթե պետք ա «ցավոտ փաստաթուղթ» ստորագրես, իրատեսորեն վերլուծի վիճակը, մաքսիմալ լավ դրույթները մեր համար քաղի ու ստորագրի։ Չփորձվես մեզ նորից տանել անհամաչափ պատերազմի ու հսկայական, մեծ կորուստների, պետականության կորսման, ժողովրդի ոչնչացման»։

Понравилась статья? Поделиться с друзьями: