Ամերիկացի մոդել և գործարար, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները երկրպագուների հետ կիսվել է նոր, բաց լուսանկարով։
Դրանում միանգամայն մերկ մոդելը նստած է շատրվանի կողքին՝ ծածկված միայն լայնեզր գլխարկով։ Քայլիի ձեռքը զարդարում է սպիտակ ոսկուց թանկարժեք ապարանջանը։
Մերկ տեսքը նա «համալրել է» դեղինով ներկված եղունգներով և արծաթե ապարանջանով։ Քայլին ձեռքով ծածկել է կուրծքը և խաչաձևել ոտքերը՝ ցուցադրելով բրոնզագույն արևայրուքը։
«Ակունա մատատա»,-Instagram-ի իր էջում գրել է Քայլին։
Հայտնի է, որ նա հանգստանում է Բահամյան կղզիների մերձակայքում գտնվող Տերկոս և Կայկոս կղզիներում։
Ջեներն ընկերուհիների հետ արձակուրդի է մեկնել՝ նշելու համար Kylie Skin ապրանքանիշի թողարկումը։
Հիշեցնենք նաև, որ այդքան բաց լուսանկարն օրիգինալ չէ։ Ավելի վաղ այդպիսի լուսանկար է հրապարակել երգչուհի և հաղորդավարուհի Նատալյա Բարդոն։