Դերասանուհի, երգչուհի Անահիտ Կիրակոսյանն իր աշխատանքային գործունեությունից զատ ակտիվորեն զբաղվում է տարաբնույթ բարեգործական աշխատանքներով և լինում այնպիսի մարդկանց կողքին և օգնության ձեռք մեկնում այնպիսի մարդկանց, ովքեր ամենաշատն են դրա կարիքը զգում։
Անահիտը մի տեսանյութ է հանրայնացրել, որին կից գրառման մեջ շնորհավորել է հերոսի ծննդյան օրը։ «Ծնունդդ շնորհավոր, ՀԵՐՈՍ… », — գրել է Անահիտը, ապա վերապատմել հերոսի պատմած դրվագը պատերազմից․ «Ծանր մարտեր էին։ Հոկտեմբերի հինգն էր՝ այն օրը, երբ շատ զոհեր տվեցինք Ջաբրայիլում։
Հարյուր տոկոս վստահ էի՝ ողջ չեմ մնալու։ Մեր մի քանի տանկեր խոցվեցին անօդաչուների կողմից։ Նկատեցի, որ վաշտիցս երկու հոգի վիրավոր են, մի ձեռքով մեկին, մյուս ձեռքով մյուսին գրկած տեղափոխեցի մեքենայի մեջ։
Նրանցից մեկին ասացի` հեռախոսահամար ասեմ (հորս համարն էի թելադրում), հասնես հիվանդանոց, կզանգես, կասես՝ իրենց շատ եմ սիրում։ Խփեց ուսիս, ասեց, որ չի ասի, ասեց` դու անձամբ կգնաս, կասես։
Էդ պահին աչքերիցս արցունքը գնաց, բայց չէ, չէի լացում» ՍԵՅՐԱՆ ՍՈՂՈՅԱՆ։ Ճանաչե՛նք ՏՂԵՐՔԻՆ…»։ Տեսանյութը՝ կից։