Երեկվա ելույթի ժամանակ Ս. Միքայելյանը, խոսելով իր կենսագրական առանձնահատուկ, մասնավոր դրվագների մասին, արտահայտել է իր դիրքորոշումն առհասարակ մարդկային փոխհարաբերությունների առնչությամբ: Նա խոսքը եզրափակել էդ. Մարուքյանի եղբորից ներողության իսկ Էդ. Մարությանից՝ մանդատը վայր դնելու պահանջներով:
Էդ. Մարուքյանն իր երեկոյան ուղիղեթերային միացման ժամանակ հայտարարել է, որ նման մտադրություն չունի: Նա ասել է, որ սպասում են հակառակ կողմի արձագանքին:
Այսօր արդեն պարզ է դարձել նաև Էդ. Մարուքյանի դիրքորոշումը: Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Հայտարարության մեջ Էդգարը պատմել է, թե ինչ հանգամանքների բերումով է սոցցանցային խնդրահարույց գրառումը կատարել:
Նաև հայտնել է, որ ներքին վստահություն է ունեցել, որ կրքերը հանդարտվելուն պես Ս. Միքայելյանը ներողությամբ հանդես կգա: Ապա եղայրը և Ս. Միքայելյանի ծանոթները նրան հորդորել են գրառումը հեռացնել, ինչից հետո նա հեռացրել է:
Սակայն Ս. Միքայելյանի վերջին ելույթը Էդգարին հիմնավոր առիթ է տալիս զգուշանալու և որոշակի կասկածներ ունենալու իր ապահովության համար: