Գ․ Ծառուկյանի հայտարարած Քրիստոսի արձանի կառուցման մրցույթի առիթով Հայկ Թորոյանը գրում է․ «Էս ի՞նչ տարоրինակ մարդիկ կան, այ մարդ։
Էդ մարդու անձնական գումարն ա, արդար քրտինքով աշխատած գումարն ա, ոչ մեկին ոչ բռնաբարել ա, ոչ երբևիցե դատապարտվել ա ու ոչ էլ թալանել ա, առավել ևս ընտրություններին էլ երբեք սովածներին բրինձ ու մակարոն չի բաժանել, ազնիվ արդար աշխատել ա, պետության հարկերը վճարել ա ու միլիարդները դիզել ա, ամբողջ կյանքն էլ ժողովրդի ցավը տանելով հանգիստ քնել ա։
Երեկ էլ համապատասխան կերպով երազում հրեշտակ ա տեսել՝ հրեշտակին խոստացել ա, որ 250 միլիոն դոլարով արձան կկառուցի, ու մեղքերի թողություն կանի, հիմա էդ մարդու անձնական գումարների տնօրինման հարցը ձեզ ե՞ն տվել, որ քննարկում եք մարդը անձնական ցանկություն ունի, փողը ունի, խելքը ունի, պռոբլեմ չունի, ինչ կուզի կանի։
Կուզի արձան կկառուցի, կուզի մի հատ էլ սար կառնի գինետուն կկառուցի, կուզի մի միլիոն դոլար կտա կթռնի լուսին խորոված կանի հետ կգա, որ շատ ուզի կուկուռուզնիկի շենքն էլ կկառուցի, իսկ, որ ավելի շատ ուզի հրապարակի գորգն էլ կառնի հյուրանոց կսարքի, 2023 թ-ին էլ Երևանում տոնածառ չենք դնի, կարճ ասած, ինքը, իրա փողերը, ինչ ուզում ա թող անի։
Հա մեկ էլ քանի-որ պարոն խելացի Գագոն այլևս քաղաքական գործիչ չի, կցանկանամ ասել, որ պարոն խելացի Գագո ջան, էսօր մի քիչ շուտ քնի, կարողա երազումդ մի հրեշտակ էլ տեսնես, ու քեզ տեղեկացնի, որ ՀՀ-ում հազարավոր անապահով ընտանիքներ կան, գոնե շատ չէ, մի 100-ընտանիքի անշահախնդիր տուն նվիրի, մեկ էլ հարկերը համապատասխան վճարի, որ պետությունն էլ հզորանա, բանակը ուժեղացնի։
Դե ինչ, գոնե արձանը այնպիսին կառուցի, որ էլ ոչ ոք չցանկանա Բրազիլիա գնա, բոլորը գան Հայաստան։ Մենք էլ ՀԴՄ-ները չենք մոռանա»։