Արամ Մանուկյանը, ով նախկինում աշխատում էր համայնքապետարանում և զբաղեցնում պաշտոն ( համայնքի ղեկավարի տեղակալ), համացանցային հարթակում հաճախ է կարծիք հայտնում տարաբնույթ երևույթների նկատմամբ։
Այս անգամ նախկին պաշտոնյան հերթական անգամ անդրադարձ է կատարել Նիկոլ Փաշինյանին և քննադատել նրան ու մեղադրել նույն սխալները գործելու մեջ․ այն է՝ կրկին սկսել է պաշտոններից ազատել գրագետ ու բանիմաց մասնագետների։
«Աստված չանի, եթե մի հատ էլ պատերազմ լինի, էդ ժամանակ էլ ա կապիտուլյանտ սրիկան ասելու, որ ինքն էդքան էլ մեղավոր չի»,- գրել է Մանուկյանը և հավելել, որ Փաշինյանն այդ ժամանակ կրկին կասի, որ հներն են մեղավոր։
Նշել է, որ վարչապետն անում է նույն քայլերը, որոնք ավելի վաղ էր անում, այսինքն՝ ազատվում է գրագետ, հաղթանակներ գրանցած հրամանատարներից։
«Սա չարիք է, որին մեր ձեռքով բերեցինք, դրեցինք գլխներիս և հիմա չենք կարողանում իջացնել»,- գրառումն ավարտել է Արամ Մանուկյանը։