Էդուարդո Էռնեկյանը երեք ու կես միլիոն դոլլարի նվիրատվություն արեց։ Էդուարդոն ծնվել է 1932ին, Բուենոս Այրեսում։ Արգենտինահայ բիզնեսմեն է։ Խոշոր գործարար լատինական Ամերիկայում։ 2017ին դարձել է Հայաստանի «ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ»։ Իր ծնողները գաղթել են Արգենտինա 1915ից հետո։
Էռնեկյանը երբեք չի ամուսնացել ու չի ունեցել երեխաներ։ Նրա հետ են գործընկերներ իր մահացած եղբոր երեխաները։ Արգենտինայում ամենահարուստ բիզնեսմենների մեջ նա երկրորդ տեղում է։ Էռնեկյանը մոտ 49օդանավակայան է ղեկավարում։ Նրան է պատկանում AMERICA TV ալիքը ու EL CRONISTA ամսագիրը։
Էռնեկյանը 2006ին գնել է Կոնվերս բանկի 95տոկոսը, իսկ 2001ին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» միացավ «Զվարթնոցին»։ Էռնեկյանը բացի աերոոլորտից նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ։ ՈՒնի տարբեր կոչումներ միջազգային, ընդհուպ մինչև հեղինակավոր «Լեոնարդո» մրցանակը։
Էռնեկյանը մշտապես է հումանիտար ու ֆինանսական աջակցությամբ սատարել Հայաստանին և այս կռվի ժամանակ էլ նա իր մասնակցությունը բնականաբար ունեցավ։ Աշխարհի հայերը ևս մեզ հետ են։