Սահմանադրական դատարանում փոփոխություն մտցնելուց տարբեր ուժեր ու կառույցներ,,մասնավորապես նախկին իշխանությունները պահանջեցին Լուսավոր Հայաստան կուսակցությունից բողոք հայց ներկայացնել սահմանդրատական դատարան։
Էդմոն Մարուքյանը պատասխանելով նրանց նշել է,որ ճիշտ է չի ընդունում ներկա իշխանությունների հապճեպ,առանց լուրջ քննարկումնեի որոշումը կապված սահմանադրական դատարանում փոփոխությունների հետ, բայց նաև չի պատրաստվում տրվել նախկինների սադրանքնին։
Մարուքյանն ասել է,որ Իմ Քայլը դաշինքը փոփոխություններ է մտցրել սահմանադրության կարգում մի քանի ժամում,արհամարհել է իրենց,նույնիսկ չի հետաքրքրվել կամ պարզել,թե ինչու՞ մեր կուսակցությունը լեգիտիմություն չի տվել այդ որոշումներին։Մարուքյանը վստահ է,որ Իմ Քայլը օգտագործում է մեդիա դաշտի 70 տոկոսը,որպեսզի իրեն և իր կուսակցությանը վարկաբեկի ու թույլ չտա,որ իրենց խոսքը հասնի նշանակետին։
ԼՀԿ-ն մնում է իր կարծիքին,որ թե նախկինները և թե ներկաները պետք է հավետ հեռանան,որովհետև նրանք երկուսն էլ ընտրել են թալանի ճանապարհը։ Մարուքյանը նշել է,որ ԲՀԿ-ի հետ որևէ կոնֆլիկը չունի,և հույս է հայտնել,որ սահմադրական դատարանի թեմայով,գուցե նրանք միակարծիք լինեն գուցե և չէ։ Դա ցույց կտա ժամանակը։