Էդմոն Մարուքյանն ու Ալեն Սիմոնյանն ԱԺ միջանցքում «հաշիվներ» են պարզում. տեսանյութ

Ա. Սիմոնյանն ու Էդ. Մարուքյանն այսօր նոր բանավիճային քննարկումների մեջ էին ներքաշվել: Նրանք, հանդիպելով ԱԺ միջանցքում, լրագրողների ներկայությամբ միմյանց հետ պարզաբանումներ էին անում, ինչն էլ լրագրողները նկարահանել և համացանցում են տեղադրել:

Քննարկման հիմնական առիթը Ա. Սիմոնյանի այն հայտարարությունն էր, որից էլ կրքերը օրեր առաջ թեժացել էին ԱԺ-ում: Ա. Սիմոնյանը, երկու տարի հետ գնալով, հիշեցնում էր Էդ. Մարուքյանին, թե նա ինչպես չի անսացել իր դուրս գալու հորդորին:

Էդ. Մարուքյանի ժխտումն էլ պատճառ էր դարձել, որ Ա. Սիմոնյանը փորփրի և ներկայացնի երկամյա վաղեմության փաստեր, որոնք ապացուցում են իր խոսքերի ճշմարտությունը: Նա նաև խոստանում է տվյալ փաստերը լրացուցիչ հրապարակել:

Ի պատասխան՝ Էդ. Մարուքյանն էլ հիշեցնում է, թե ինչես են իրեն թիկունքից խփել, որին Ա. Սիմոնյանի պատասխանը ժխտողական էր: Ա. Սիմոնյանը նշում է, որ վիրավորանքը կարծիք հայտնելու հետ կապ չունի:

Բանավիճային թեժ քննարկումն ամբողջությամբ՝ ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!