Էդգար Իգիթյանի ութ ամսական որդին առաջին անգամ «պապա» է ասել․ տեսանյութ

Էդգար Իգիթյանն իրեն աշխարհի ամենաերջանիկ մարդն է զգում։ Նա հիանում, հպարտանում է իր որդով և անասելի բերկրանք ապրում նրա հետ անցկացրած յուրաքանչյուր պահին։

Դերասանը հաճախ է հանրայնացնում որդու մասնակցությամբ դրվագներ և ցույց տալիս հանրությանը, թե ինչպես է մեծանում փոքրիկը և ինչ փոքրիկ հաջողություններ է գրանցում (ժպտում, ուշադիր զննում, թաթիկներով խաղում, ուսումնասիրում և այլն)։

Այս անգամ Էդգարը հանրայնացրել է մի տեսանյութ, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է որդին առաջին անգամ «պապա» ասում։

Փոքրիկը արդեն ութ ամսական է և այս ութ ամիսների ընթացքում անասելի երջանկություն ու լույս է բերել ընտանիք։ Էդգարը և նրա կինը՝ Լուսինան, անչափ երջանիկ ծնողներ են համարում իրենց։ Նրանք որդուն հետաքրքիր և յուրօրինակ անուն են շնորհել։


Փոքրիկ հրաշքի անունը Լեոն է։ Դերասանի որդու մասնակցությամբ տեսանյութը, որտեղ փոքրիկը առաջին անգամ «պապա» է ասում, դիտեք վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!