Զրուցում են Համո Սահյանն և Հրանտ Մաթևոսյանը․ տեսանյութ

Ամեն օր չեն Սահյաններ ու Մաթևոսյաններ ծնվում, ամեն օր չէ Սահյանը հանդիպում Մաթևոսյանին, կյանքի թաց ու չորից զրուցում,ծուռ ու շիտակից։ ՄԵծերի զրույցը մի չգրված գիրք է,որ եթե գրի առնես, աշխարհում մի գլուխգործոց էլ կավելանա։

Տեսանյութը ազգային հարստություն է, ուսուցողական նյութ բոլոր սերունդների համար, որ հազար անգամ էլ դիտես, էլի չհասկացված, անմեկնելի բաներ կմնամ։ Տեսանյութում Մեծն  Մաթևոսյանը Համո Սահյանին հացնում է, թե նա երբ է ծնվել, որին ի պատասխան Սահյանն ասում է, որ  ծնվել է առաջին հայ բառն արտասանողի հետ։

Համո Սահյանը նշում է նաև, որ անհնար բան է , որ մարդը բանաստեղծություն չգրի, մինչև 18 տարեկանը բոլորը բանաստեղծ են, 18-ից 30 տարեկանում բանաստեղծներն են գրում, 30-ից հետո՝ գժերը։

Ամեն մարդու մեջ բանաստեղծ կա,բանաստեղծությունն ամենուր է ՝ օդում, մթնոլորտում, ծառի մեջ, մարդու արյան մեջ։ Ամեն մեկն էլ բանաստեղծորեն  է մտածում։ Մեկը բերքի մեջ եկամուտ է տեսնում, մյուսը՝ հմայվում, զմայլվում է ծառի ու պտղի գեղեցկությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!