Զորացրվող զինվորներին բարի գալուստ, ծառայության մեկնողներին՝բարի ճանապարհ և ծառայություն

Սկսվել է զորակոչը։ Շատ երիտասարդներ թողնելու են իրենց նախասիրությունները, առօրյա կյանքը և մեկնելու են նվիրելու իրենց երկու տարիները հայրենիքին։

Տղաներին մանկուց պատմել են բանակի մասին,դրա դժվարությունների ու պատվի մասին,բայց լիովին պատկերացնելու համար,պետք է դառնալ զինոր։ Զինվոր լինելը կարևոր ճանապարհ է,որն ամեն տղա իր կյանքի ընթացքում պետք է անցնի։

Տղաները դեռ երիտասարդ են,բայց վաղ,փոքր հասակից արդեն գիտեն, որ թշնամին անկանխատեսելի և իրենք են լինելու մեր գողտրիկ երկրի ապավենը։ Նրանցից շատերն են ետ են գնալու տուն,որտեղ անհամբեր,աչքը ճանապարհին,սպասում են ծնողները։ Ծառայած զինվորի կյանքը փոխվում է։

Նա այլևս այն առաջվա տղան չէ,ով դեռ նոր էր սկսում ծանոթանալ կյանքի դժվարություններին։ Ծառայությունը վերջացրած տղան հիմա գիտի ինչ է պատասխանատվությունը,կամքը, դժվարությունները ու զրկանքները։ Բանակային կյանքը բարդ է,բայց ի՞նչ է բարդությունը,երբ գաղափար կա ու նպատակ։

Բանակի կյանքը ամրացնում է ոչ միայն ֆիզիկապես այլ նաև հոգեպես։ Անհամբեր են մայրերը գրկելու իրենց տղաներին, իսկ հայրերը որքան հպարտ են։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!