Զորավարժությունների համար տեղափոխված զինվորը հանգամանքների բերումով մասնակիցը դարձավ Ջրականի պաշտպանությանը

Մի գեղեցիկ, հրաշալի ու խաղաղ առավոտ պատերազմը մտավ հազարավոր օջախներ ու վերցրեց այդ օջախի ամենանվիրականն ու լուսավորը․ այդ տան զավակին։ Զավակ, ով տան ապագան էր, սյունն ու հենարանը, ծնողի ապրելու, կյանքի իմաստը։ Խլեցին կյանքի իմաստը, ասել է, թե` ծնողի կյանքը։

Զավակները հավերժի ճամփորդ դարձան, իսկ մայրերը հավերժ արցունքոտ աչքերով ու կարոտով լեցուն սրտով պիտի նայեն ճամփին, պիտի նայեն  ու սպասեն հրաշքի, քանզի միմիայն հրաշքին հավատալն է իրական թվում։

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն , ճանաչենք հավերժի ճամփորդներին ու գլխիկոր խոնարհվենք նրանց ու նրանց կերտած սխրшնքի առաջ։ Անի Քոչարը ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրում է անմшհшցшծ հերոս Արսենի մասին։ Արսեն  Եղոյանը ծնվել է 2001 թ.։

Նախնական կրթությունը ստացել է  Քանաքեռավանի դպրոցում։ Այն ավարտելուց հետո  Ագրարային համալսարանի սան է դարձել։ Այնուհետև կիսատ է թողել ուսումը, քանի որ մեկնել է ծառայության։ Ծառայել է Կապանում։ Հրետանավոր էր։ Ապա Սեպտեմբերի 4-ին Կապանից տեղափոխել են Ջաբրայիլ՝ զորավարժությունների։ Օրեր անց սկսվել է պшտերшզմը։ Առաջին իսկ օրվանից ներգրավված է եղել մшրտերին։

Առավել ակտիվ մասնակցել է Ջրականի պաշտպանության համար մղվող մшրտերին։ Զոհվել է սեպտեմբերի 30-ին՝ անօդшչուի  հшրվшծից։ Հետմшհու պարգևատրվել է Մարտшկան ծառայության մեդալով։ Հիշատակդ հավերժ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!