Զորակոչվելուց երեք ամիս անց մահացել էր հերոսի մայրը․ «Քեզ հիշում եմ ես…Հիշում եմ անընդհատ ինձ գրկող․․․»․ հերոսի անասելի հուզիչ գրառումը մոր նկարին

Գարունների, բացվող լուսաբացների համար երախտապարտ պետք է լինել առաջնագծում կյանքը զոհած երիտասարդներին, որոնք հանուն մեզ, հանուն գալիքի ամենաթանկը տվեցին։

Տվեցին այն գարունները, լուսաբացները, որոնք ապրում, վայելում ենք մենք։ Ցանկանում ենք պատմել լույս երիտասարդներից մեկի՝ Սարգսի մասին։ Սարգիսը ծառայության օրերին տխուր աչքերով էր․ զորակոչվելուց 3 ամիս անց մահացել էր մայրը։

Որդին նկարել էր մորը և նկարի վրա գրառում կատարել․ «Քեզ հիշում եմ ես…Հիշում եմ անընդհատ գրկող, շոյող ձեռքերդ մեղրահոտ: Հասկացող, ներող աչքերդ հարազատ ու ինձ կյանք տվող ժպիտդ արևոտ…»։ Դատելով հերոսի գործերից՝ կասկած չկա, որ նրան մեծ ապագա էր սպասում։

Սարգիսն ասում էր՝ լեգենդները գարնան են ծնվում։ Նա նույնպես գարնան ծնունդ էր։ Ծնվել էր Քյարամ Սլոյանի ծննդյան օրը և հպարտանում էր՝ ասելով, որ իր ծննդյան օրը հերոս է ծնվել։

Սարգիսը տաղանդներով օժտված տղա էր․ նկարում էր, երգում, ասմունքում։ Ցավոք սրտի կիսատ մնաց Սարգսի տաղանդաշատ կյանքը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!