Հետպատերազմական օրերին ամենից սպասված և ուրախալի լուրերից մեկը համատարած մռայլ տրամադրությունների համապատկերում նոր ծնունդների մասին տեղեկություններն են, որոնք հրապարակում են տարբեր հիվանդանոցային էջեր։
Այսօր նման մի ուրախալի նորության մասին ենք իրազեկվում Էջմիածնի հիվանդանոցի սոցհարթակից։ Ըստ հրապարակված տեղեկության՝ իմանում ենք, որ հերոսածին մայրերից մեկը՝ Հարությունյան Նարեկի մայրիկը լույս աշխարհ է բերել նոր զավակի։
Նարեկը ժամկետային ծինծառայող էր։ Նա անմահացել է վերջին պատերազմական գործողությունների ժամանակ՝ հավերժ մնալով պատմության էջերում։
Նարեկի մայրիկը դարձյալ տղա զավակ է ունեցել, ում նորից Նարեկ են անվանել։ Նորածին Նարեկ Հարությունյանը նոր հույս ու ապավեն է իր ծնողների և հարազատների համար։
Փոքրիկ Նարեկին լույս աշխարհ գալու համար օգնել են հիվանդանոցի բուժանձնակազմը՝ Լիլիթ Մկրտչյանի և Վարդուհի Գրիգորյանի գլխավորությամբ։ Սա էլ Նարեկի պատասխանն է պատերազմի արհավիրքին, չպարտվելու և պայքարելու կամքի համատամքն է։