Ա․ Խաչենցը, Ս․ Խանաղյանը, Ս․ Ռուբենյանը, Ս․ Ամրոյանը, Սրբուկը, Ի․ Մուկուչյանը, Գ․ Սուջյանը միասին նոր հոլովակ են ներկայացրել, որի հաույսթը դիտումների կգնա հիմնադրամին։ Հոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, գծային պրոդյուսերն է Թամարա Ասատրյանը, Ռեժիսորի օգնականն է Կարո Նաղդալյանը։
Մոնտաժը արել է Կարեն Մելքումյանը, ոճը՝ Արամ Նիկոլյան, մեյք ափ՝ Թեհմինե Կարապետյան։ «Մեզ ոչինիչ չի հաղթի» երգը գրել է Էդմոն Մակարյանը, գործիքավորումը արել է Դերհովան։ Վոկալի մշակումն ու ձայնագրումը արել է Սերգեյ Գասպարյանը։
Օպերատորն է Արտյոմ Աբովյանը։ Շատ կարևոր է դիտումներ ապահովել, քանզի այդպես յութուբի միջոցով կլինի գումար հավաքել, ինչպես օրինակ անում են շատերը ի դեմս Ռուբեն Եսայանի։
Հոլովակը շատ ազդեցիկ է ստացվել իր ուղերձով։ Ամենահզոր վոկալիստներն են ներառվել հոլովակի աշխատանքների մեջ, որը շատ հրաշալի է։
Քանզի ձայնի միջոցով պոռթկումն ու ցասումն են փոխանցում։ Մեր բոլորի կուտակված էմոցիաների ձայնն է երգը։