«Զինվորի մոր երգը» կատարում են Սևակ Ամրոյանը, Արփին և Վարդան Բադալյանը։ Երաժշտությունը մեր մեծ կոմպոզիտոր Մակար Եկմալյանինն է։ Մակար Եկմալյանը ծնվել է 1856ին, Վաղարշապատում։ Նպաստել է Մակար Եկմալյանը հայկական երաժշտական դպրոցների ձևավորմանը։
Բառերը գրել է Պողոս Նատանյանը։ Գործիքավորումը և երգի պրոդյուսերական մասը արել է Գարեգին Առաքելյանը։ Ռեժիսորը հոլովակի՝ Մարիամ Գևորգյանն է։ Դրոնի օպերատորն է Վահե Ավազյանը։ Հատուկ շնորհակալություն են հայտնել հեղինակները՝ «զորական» անսամբլին։
Երգը մոր խոսքն է որդուն, ում պատրաստում է կռվին, գիտակցելով, որ դա է պահանջում ժամըԼ Անվախ ու դյուցազնական ոգով է դաստիարակում իր որդուն մայրը։ Հոլովակը հաղթանակի այգում է նկարված։ Կան կադրեր մանուկների հետ, որոնք ուրախ ու աներկյուղ են։
Վարդանը, Սևակը, Արփին կրում են սպիտակ՝ խաղաղությունը մատնանշող զգեստներ։ Վերջում միանում է «զորական» անսամբլը կատարողներից։ Բազմաձայն է դառնում առավել հզոր, երբ հնչում են նաև «զորականները»։