Մանվել Փափազյանը ներկայացրել է նոր հոլովակ, որը կոչվում ՝ զինվորի երգ։ Մանվելը սկսել է երգել շատ մանկուց ու դեռ երեխա է, բայց խորապես զգում է երգածը։ Երգիչ Արկադի Դումիկյանի հովանավորությամբ ու պրոդյուսերությամբ է երգը ու հոլովակը ստեղծվել։
Երաժշտությունը գրել է Վարդան Գալստյանը, բառերը Ալեքս Միրզոյանը։ Դաշնամուրի մոտ է Կորյուն Հայրապետյանը, բլուլի՝ Ավագ Մարգարյանը։ Օպերատորներն են Գրիգոր Դավթյանը և Վահրամ Ղազանչյանը։ Գործիքավորումը արել է Վարուժ Դարբինյանը։
Հոլովակում Մանվելը հիմնականում դաշնամուրի մոտ է, իսկ ետևում դոկումենտալ կադրերից բաղկացած հատվածներ են, որտեղ զինվորական տեսարաններ են։ Մանվել Փափազյանը սկսնակ կատարող է, ով չնայած տարիքին ակտիվորեն սկսել է գործունեություն ծավալել երգարվեստում ու հիմա էլ անդրադարձել է իրեն անհանգստացող թեմային։
Ցավոք, մանուկներն էլ այս թեմայից անմասն չեն կարող մնալ քանի որ օր ու գիշեր լսում են ու տեսնում են կատարվածը։ Երգը հուզառատ է ու արդիական։