«Զինվորը հանրաքվեին «ոչ» քվեարկելու համար բարձրացել է դիրքեր шրյnւնլվш երեսով․ դա Ձե՞ր հրամանն է եղել»․ Վահագն Ալեքսանյան

Օրերս ԱԺ նիստերից մեկում պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ելույթ է ունեցել և ամբիոնից հարցադրում կատարել Սեյրան Օհանյանին։

Մինչ կանցներ բուն հարցադրմանը հիշել է իր ծառայության տարիները և պատմել, որ համընկել են 2015 թ․ Սահմանադրական հանրաքվեի հետ։ Ալեքսանյանը շարունակելով խոսքը՝ նշել է, որ այդ տարիներին բարձրաստիճան մի սպա խցիկի ետնամասում կանգնած հետևում էր զինվորների քվեարկությանը։

 

Պատգամավորն ընդգծել է, որ այդ ամենի ականատեսը անձամբ է եղել։ Ապա պատմեց մի դեպք, որ զինորը դիրքերից իջել էր քվեարկելու համար։ Եվ այդ զինվորը կրկին դիրք է բարձրացել шրյnւնլվш երեսով, նրա համար, որ Սահմանադրությանը «ոչ» էր քվեարկել։

 

ՔՊ-ական պատգամավորը հավելել է, որ դեպքը տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի նախարարության օրոք։ Եվ անկեղծորեն զարմանք է հայտնել, որ նման պրակտիկա ունեցող մարդիկ Սյունիքի քվեների բաշխվածությունը բացատրում են բանակի քվեարկությամբ։

 

Ալեքսանյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք այդ հրամանը երբեմնի նախարարը անձամբ է արձակել, ինչին Օհանյանն ի պատասխան չի հերքում , որ սխալներ եղել են, սակայն նման հրաման , այն էլ անհատ զինվորի նկատմամբ, բնականաբար, չի եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями: