Հայոց բանակը ուժեղ և տարածաշրջանում մարտունակ բանակ է համարվում։ Եվ սրանք զուտ խոսքեր չեն կամ ուղղակի արված արտահայտություն։ Այս խոսքերի իսկությունն ապացուցում են հենց նրանք՝ հայոց բանակի ուժեղ զինվորները։ Նրանք չեն վախենում արկերից։ Նրանք ամեն բան տեսել են և այն չի սպանել նրանց, է՛լ ավելի է ուժեղացրել ու հզորացրել։
Հայոց բանակի արծիվների շնորհիվ է, որ այսօր վայելում ենք խաղաղ առավոտները և չնայած արհավիրքին՝ մեր կողքին ունենք կենդանի հերոսներ, որոնք առանց որևէ նախապայմանի շարունակելու են արարել, շենացնել հայրենիքը և ուղղակի ապրել, ապրել երջանիկ։
Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել մի հայ անպարտելի զինվորի հզորության մասին, որին նա հասել է իր ջանքերով, ձգտել, մարզվել և իրեն կերտել այսքան հզոր ու ուժեղ։ Այս զինծառայողը Արթուր Սաքունցն է, ով սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ։ Սա առաջին ռեկորդը չէ, որ նա սահմանել է։ Նա և իր եղբայրը՝ Յուրին, բազմիցս հանդես են եկել նմանօրինակ ռեկորդային համարների ներկայացմամբ։
Նրանք ատամներով քարշ են տվել տարբեր մեքենաներ և զարմացրել իրենց ուժով և հպարտություն պարգևել հայ հասարակությանը։ Վարը ներկայացված տեսանյութում դուք կտեսնեք, թե ինչպես է Արթուրը քարշ տալիս ավտոմեքենան՝ այս անգամ գլխիվայր կանգնած։