Զիլ պապիկ. Սիրուշոն որդիների և պապիկի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Սիրուշոն իր բալիկների հետ հաճախ է ընտանեկան ջերմ ժամանցի պահեր ունենում, որոնք երբեմն տեղադրում է նաև սոցհարթակում։

Սիրուշոյի հրապարակումների բնույթից կարելի է հասկանալ, որ նրա երեխաները սիրում են ժամանակ անցկացնել իրենց պապիկի՝ Սիրուշոյի հայրիկի հետ։

Սիրված դերասան Հրաչյա Հարությունյանն էլ իր հերթին է սիրում իր թոռնիկների հետ ժամանակ անցկացնել։ Սիրուշոյի երկու տղաները Հրաչյա Հարությունյանի միակ թոռներն են։

Հայտնի դերասանն անում է ամեն ինչ՝ թոռների համար հետաքրքիր ու զվարճալի ժամանց ապահովելու համար։

Դերասանն այս անգամ մանդարիններով աճպարարություն է արել՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է երկու ձեռքով միանգամից մի քանի մանդարին պարեցնել օդում։

Դերասանի թոռներին այնքան է դուր գալիս պապիկ ցույց տվածը, որ նրանք խնդրում են, որ նա նարոից կրկնի իր հնարքը։


Սիրուշոն պապիկի ու թոռների այս զվարճալի ժամանցը տեսանկարել և հանրայնացրել է՝ իր հայրիկին բնորոշելով Զիլ պապիկ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!