«Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մնացել է մենակ, բայց ի՞նչու է մնացել մենակ․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մնացել է մենակ, բայց ի՞նչու է մնացել մենակ, չէ որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ և Զելենսկին լավ գիտեր, որ ՆԱՏՕ-ն հիմքեր չունի, որպեսզի զինվորականեր մտցնի Ուկրաինա և մարտնչի Ռուսների դեմ։

Ուկրաինան մենակ չի մնացել, քանի-որ վերջին մեկ ամսում Արևմուտքի կողմից Ուկրաինային այնքան զինտեխնիկա և զինամթերք է անվճար տրվել, որ Ուկրաինան 25 տարում այդքան զինտեխնիկա չէր կարող ունենալ, այժմ եթե Ուկրաինական բանակը պարզապես չի կարողանում ճիշտ մարտնչել, կամ ճիշտ օգտագործել այդ ահռելի զինտեխնիկաները, ապա դա չի նշանակում, որ Ուկրաինան միայնակ է։

Ավելին ասեմ, Արևմուտքը սառը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին և այն ծավալի ու բալային պատժամիջոցները, որ այժմ կիրառվել են և կիրառվելու են ՌԴ-ի նկատմամբ, դա անծայրածիր աջակցություն է Ուկրաինայի համար։

Հ.Գ. Պատերազմում միայնակ եղել է Հայաստանը, որը իր համառ բանակով և իր 18-20 տարեկան հերոսներով կարողացավ 44-օր դիմադրել թուրքական բայրաքթարներին, սիրիական վարձկալներին, ադրբեջանական բանակին, իսկ այդ 44-օրում ոչ մի երկիր նույնիսկ մեկ փամփուշտ չնվիրեց Հայաստանին ու Արցախին, ոչ մի երկիր թուրք ադրբեջանական տանդեմի նկատմամբ պատժամիջոց չկիրառեց։

Ես վստահ ասում եմ, չնայած 44-օրյա պատերազմում Հայաստանի ներքին տականքների խուճապի և պառակտումների հետ հանդերձ, եթե այն զինատեսակները, որ Արևմուտքը վերջին մեկ ամսում անվճար փոխանցել էր Ուկրաինային, ապա դրա 20% ը Հայաստանի բանակին փոխանցեր, ապա այսօր Բաքվի կենտրոնում Հայկական եռագույնը կծածանվեր, քանզի մեր բանակը մարտնչել գիտի, վախենալ չգիտի։

Ու այժմ եթե Ուկրաինական զինվորականները չեն կարողանում ճիշտ մարտավարություն մշակել, ապա չի նշանակում, որ Ուկրաինան մենակ է, Ուկրաինական բանակի զինվորների հագուստներին եմ նայում, նրանց կամուֆլյաժներին եմ նայում, ու հիշում, թե մեր տղերքը, ոնց էին «մայկա տռուսիկով» մարտնչում, պարզապես ապշում եմ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!