Զելենսկին շարունակում է համառորեն մնալ իր դիրքորոշման մեջ՝ ապահովելով երկրի պաշտպանությունն ու պահանջելով բանակցային գործընթացների մեկնարկ։
Նա լրատվամիջոցներին տված վերջին հարցազրույցի ժամանակ երաշխիքներ տալու հարցին ի պատասխան ասել է, որ իրենք չեն հարձակվող կողմը և որևէ երաշխիք չունեն այս առումով տալու։ Իրենք պահանջը սեփական հողում ժողովրդին ազատ ապրելու իրավունք ապահովելն է։
Զելենսկին հորդորել է Պուտինին իրեն մոտ թողնել՝ միասին նստելով բանակցությունների սեղանին։ Նա շեշտել է նաև, որ չի ցանկանում Մակրոնի և այլոց նման մեծ հեռավորության վրա նստել։ Նա իրեն նորմալ տղամարդ է անվանել՝ հորդորելով, որ Պուտինը չխուսափի իրենից։
Ադրբեջանագետ, վերլուծաբան Անժելա Էլիբեկովան իր հարթակում Զելենսկիի ելույթի առնչությամբ գրել է հետևյալը․ «Զելենսկիին սենց չէր կարելի եթեր թողնել, հոգեբանորեն շատ ճնշող ա հասարակության համար պատկերը»։
Պուտինին ուղղված Զելենսկու հորդորը ներկայացնող տեսանյութից մի հատված կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։