Զարուհի Բաբայանն ու Սոֆի Դևոյանն իրենց խենթությամբ ապշեցրել են բոլորին

Ավագ Սոֆի Դևոյանի ընտանիքում մի ամբողջ աստղաբույլ է ապրում: Նրանցից յուրաքանչյուրն աչքի է միայն իրեն բնորոշ, յուրօրինակ ու ինքնատիպ բնավորության և տաղանդի, կարողությունների դրսևորմամբ, որոնք միավորվելով՝ դառնում են ամբողջական հետաքրքիր մի պատկեր:

Զ. Բաբայանն ու արդեն չափահասության շեմին մոտեցած կրտսեր Սոֆին միասնաբար բավականին ակտիվ են համացանցային տարբեր հարթակներում:

Տիկ-Տոկում և այլ հարթակներում հաճախ է այս ընտանեկան զույգը հետաքրքիր թեմատիկ հոլովակներով հանդես գալիս, որն էլ մեծ հավանության է արժանանում հանրության կողմից:

Հերթական ակտիվության դրսևորումը ինստագրամյան հարթակում է:  Զ. Բաբայանը կրտսեր Սոֆիի հետ ապշեցրել է ինստագրամյան իր հեևորդներին՝ ցուցադրելով խենթ ու անակնկալ պարային համար:

Հրապարակելով պարային համարը՝ Զ. Բաբայանն իր հետևորդներին առաջարկել է, որ իրենք ևս նման խենթությամբ հանդես գան՝ տեսանկարահանումներն ուղարկելով իրեն:

Միաժամանակ երգչուհին խոստացել է առավել ստացված տեսանկարահանումները տեղադրել իր ինստագրամյան սթորիների բաժնում՝ այն հասանելի դարձնելով հանրային լայն շրջանակների:

Ի՞նչ կասեք այս խենթ պարի մասին…

Опубликовано Julietta Manukyan Понедельник, 18 мая 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!