Զարուհի Բաբայանը նոր տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել, որտեղ մասնակցել են մի շարք հայտնիներ․ այն զուգերգ է

Զարուհի Բաբայանը, ով 90-ականներից ի վեր հիացնում է իր ունկնդիրներին, կարողանում է քայել ժամանակին համահունչ և պահպանելով յուրօրինակ ոճը՝ ներկայանում նորովի ու ավելի գրավիչ կերպարներով և, իհարկե,  հրաշալի ստեղծագործություններով։

Երգչուհին նոր տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել։ Այն կոչվում է «Ոնց դիմանամ»։ Երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակը Անդրանիկ Շահինյանն է։ Այն բուռն սիրո մասին է։

«Առանց սիրո կյանքում ոչինչ չի մնա»,- հնչում են երգի բառերում։ Այս աշխատանքում ամեն բան գեղեցիկ ու հրաշալի է ստացվել։ Երգում ռեփային հատված կա, որի հեղինակը և կատարողը Ֆելիքս Խաչատրյանն է։

Տեսահոլովակում մասնակցություն են ունեցել նաև Զարուհի Բաբայանի ընկերները, հարազատները, ովքեր ներկայացել են իրենց երկրորդ կեսի հետ։ Երգչուհին ներկայացել է երկու կերպարներով․ առաջինում դասական կերպարով է, իսկ երկրորդում՝ ավելի համարձակ, որը գրավել է երկրպագուներին։

Նրանք հիացել են երգչուհու նոր աշխատանքով։ Հրաշալի այդ ստեղծաործությունը կարող եք դիտել վարը կցված տեսանյութում և հայտնել ձեր կարծիքը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!