Տիգրան Խզմալյանը կիսվել է մի ուշագրավ գրառմամբ, որտեղ ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը գրում է իր մեծ զարմանքի մասին։
Նա շատ էզարմանում, երբ մարդիկ գրառումներ են կատարում և նշում, որ Արցախը վերջնականապես կորցնում են։
Դավիթ Ղահրամանյանը նշում է՝ նման գրառումներ կատարում են մարդիկ, ովքեր գտնվում են Ադրբեջանի տեղադրված ժամանակավոր անցակետից այն կողմ, ապա հորդորում և կոչ է անում՝ նման գրառումներից առաջ հիշե՝ Արցախում ապրում են հարյուր քսան հազար մարդ, ովքեր պшտերшզմից հետո անգամ վերադարձան և արարում ու պահպանում են իրենց հայրենիքը։
«Իսկ Խոսքն ու ցանկությունը իրականանալու ուժ ունի, ավելի լա՞վ չէր լինի՝ գրառումները, լինեն Արցախը հայկական պահելու մասին, իսկ ձեր սրտներում անցակետը ապամոնտաժելուց հետո վերադարձի մասին միտքը լինի»,- գրառումն ավարտել է ֆոտոլրագրողը և կցել մի լուսանկար, որտեղ Անիի և Սամվելի հարսանիքից մի կադր է։
Հարսանիքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ ապրիլի երեսունին։ Նորապսակ զույգին անսահման երջանկություն ենք մաղթում և արարում ու շենացում սեփական հայրենիքում։